ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, մի քանի պահանջներ ներկայացրեց՝ օրենքի հիման վրա.

«Հայրենիքի ազատագրության համար մարտնչած, Սյունիքի սահմաններն անառիկ պահած հայ ժողովրդի զավակներին, որոնք այսօր ապօրինի կերպով անազատության մեջ են՝ պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Մինասյանը հիշեցրեց, որ «հայրենադավը նախապես իմանալով իր անձի նկատմամբ Սյունքիի բնակիչների կարծիքը, առանց գիտության ներխուժել է Սյունիք»։ Իշխանության ղեկավարը պարտավոր էր ՏԻՄ-երին նրանց տեղեկացնել այցի մասին, որը չի արել, իսկ համայքնի ղեկավարները ոչ միայն պատասխանատու էին, այլև պարտավոր էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, մինչդեռ ակնհայտորեն սադրիչ գործողություններ հրահրելու միջոցով, վարչապետը որոշել էր ճեմել մարզի քաղաքներում ու հրահրել։ Ապա մարզպետարանում Փաշինյանը կոշտ հանձնարարություն է տալիս՝ մեղավորներին պատժելու՝ խախտելով քրեկան օրենսգրքի 309 հոդվածը, այն է՝ պաշտոնեական լիազորությունները անցնելը։ Քննչական կոմիտեն պարտավոր էր առարկել՝ նշելով, որ վարչապետը իրավունք չուներ քրեկան գործեր հարուցելու հանձնարարական տար, հլու հնազանդ ներկայացվեց, որ խուլիգանոթյան հատկանիշնեռրով քրգործ է հարուցված։

«Առնվազն նրա նկատմամբ պետք է քրեկան գործ հարուցվի, որ թիվ մեկ պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է։ Երկրորդ պահանջն է ՝ քրեկան գործի հարուցում քրեկան օրենսգրքի 309 և 309.1 հոդվածով։ Երրորդ պահանջն է՝ Ալեն Սիմոնյաը, Հրաչյա Հակոբյան, Արփի Դավոյան, Արմեն խաչատրյան և էլի համոզված եմ կլինեն շատերը՝ սրանք բոլորը կազմակերպված հանցախմբի անդամներ են։ Դատախազությունը պարտավոր է անմիջապես քրեկան գործ հարուցել և մեղադրանք ներկայացնել»։

Մինասյանը նշեց՝ պահանջում են, որ 20 րոպեի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպի հավաքվածներին։