Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել թիմի հայտացուցակը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ապրիլի 22-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք «Ռոմա» — «Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։ 31-րդ տուրից հետո «Ատալանտան» 64 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ռոման» հետ է 10 միավոր և 7-րդն է: