Ռուսաստանը Թուրքիայի կողիմց Ուկրաինային անօդաչուների վաճառքի Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը կդիտարկի դա հաշվի առնելով: Այս մասին Ուկրաինային լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կոնկրետ կքննարկենք կոնկրետ դեպքերում»,- լրագրողներին ասել է Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կդադարեցնի ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ, եթե այն անօդաչու թռչող սարքեր մատակարարի Ուկրաինային:

Ապրիլի 15-ին Turkiye թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է իր զենքերն ու անօդաչու թռչող սարքերը վաճառել բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին:

Աղբյուրը նշել էր, որ Անկարան «վաճառքը կարող է իրականացնել բանակցություններից եւ փոխընդունելի պայմանների ձեռք բերումից հետո», քանի որ անօդաչու թռչող սարքերն «ուղղված չեն Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի դեմ»: Երեք օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը խորհուրդ է տալիս բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում նաեւ՝ Թուրքիային, «վերլուծել իրավիճակը, Կիեւի ռեժիմի հավերժ ռազմատենչ հայտարարությունները» եւ նախազգուշացնում է չսնել այդ ռազմատենչ տրամադրությունները: