Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը եւ հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: Կոմունիստական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո:

«Սույն թվականի ապրիլի 21ին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիպել են ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Ե․ Ղազարյանը եւ ՀՀում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում, հնարավոր կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական բարեկամության խորացման ու ամրապնդման մասին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ապրիլի 21-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ: Կուսակցության մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր, առկա ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Քննարկվել է նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»,- հայտնել են կուսակցությունից: