Բա պետք է բերման ենթարկվեն, պետք է այ ըտենց ստորանալով բերման ենթարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իմքայլական Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, որ բերման են ենթարկվել հարյուրավոր սյունեցիներ. «Որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:

Դիտարկմանը, որ 2018 թվականին նո՞ւյնը չէր կատարվում, Հակոբյանն ասաց, որ այն ժամանակ հայհոյանք չի եղել, միայն ասել են «քայլ արեք, մերժեք Սերժին»: