«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Երեկ Սյունիքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. նիկոլի երեսին բարձրաձայն ասել են այն ամենը, ինչ վերջին 6 ամսվա ընթացքում նրան ասում են աշխարհի հայերի 80 %-ը։

Եթե նիկոլին նման որակումներով ողջունելու համար մարդկանց կարելի է ենթարկել քրեական պատասխանատվության, ապա օրենքի առջև հավասարություն սկզբունքից ելնելով քրեական հետապնդում պետք է հարուցվի նաև Ոստիկանության և ԱԱԾ բարձրագույն սպայական կազմի, ԲԴԽ անդամների մեծ մասի, գրեթե բոլոր դատախազների, համայնքների ղեկավարների և հարյուր հազարավոր արժանապատիվ հայերի նկատմամբ։

Պահանջում եմ նաև քրեական հետապնդում հարուցել իմ նկատմամբ, քանի որ ես հրապարակավ ՄԻԱՆՈՒՄ եմ նիկոլին և իր քայլականներին Սյունիքում ուղղված բոլոր ողջույններին»։