Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ կարմիր բերետավորներն այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, տան մուտքի մոտից բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նրա տունը նույնպես անցնում էր հակառակորդին, եւ նա սեփական ձեռքերով այրել էր իր տունը։