Ֆեյսբուքյան իր էջում իրավաբան Կարոլինա Հարությունյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը Սյունիքի երեկվա «ողջույններից» հետո անթաքույց որոշել է վրեժ լուծել հայրենասեր Սյունեցիներից և կոտրել նրանց կուռ ոգին:

Դրա մասին են վկայում փաշինյանի երեկվա «հանդիպումներից» հետո ոստիկանապետին հնչեցրած հրահանգները, ինչպես նաև իրենցքայլական թիմի որոշ ուսապարկերի սպառնալիքները՝ «էդ» Սյունիքում ոչ ոքի անպատիժ չթողնելու վերաբերյալ:
Իրենքայլական թիմը հետևողականորեն շարունակում է քայքայել մեր պետությունը:

Երեկվա «առևանգումները» երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի ցեղասպանության առաջին փուլի արտատպումն էին, երբ հավաքում, ձերբակալում, առևանգում, «պատերազմ» էին ուղարկում հայ տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր կարող էին ղեկավարել ազատագրական պայքարը կամ մասնակցել այդ պայքարին՝ կանանց, երեխաներին և ծերերին անպաշտպան թողնելու, այնուհետ, ցեղասպանությունը հնարավորինս «արդյունավետ» իրականացնելու նպատակով:

Երեկ գիշերվանից Հայաստանում կատարվում են ապօրինի ձերբակալություններ. Սյունեցի տղամարդկանց գիշերը սեփական տանից, բռնի ուժ կիրառելով ձերբակալել են, որը նման էր առևանգության, քանի որ շատերի ընտանիքներին չէին հայտնել՝ ուր են տանում իրենց ընտանիքի անդամին:

Նշեմ, որ ձերբակալվածների մեծամասնությունը որևէ դիմադրություն ցույց չէր տալիս, սակայն փաշինյանական ոճով բոլորին «փռում էին ասֆալտին» և կիրառում անհամաչափ բռնություն:
Հավելեմ, որ ձերբակալվածներից մի քանիսն ունեն առողջական լուրջ խնդիրներ՝ ջերմություն, թոքաբորբ, դողէրոցք և այլն: Վերջիններս երկար ժամանակ զրկված են եղել դեղորայքից և բուժօգնությունից, մինչև իրավապաշտպանների ահազանգները:
Ձերբակալվածների ստորացման և խոշտանգման տեսանյութերը չեն զիջում ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների տեսարաններին։

Հիշեցնեմ, որ անձնական ազատության իրավունքը մարդու բնական իրավունքներից ածանցված, պետության կողմից ճանաչված, նրա ֆիզիկական ազատությունն արտահայտող հնարավորությունն է: Անձնական ազատության իրավունքի երաշխավորումն ու իրական պաշտպանությունն է, որ այլ հիմնարար արժեքների թվում ընկած լինելով ժողովրդավարական պետության հիմքում՝ որոշում է այդ պետության իրավական համակարգի զարգացման աստիճանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք ունի:

«ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 9-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուրի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան կոնվենցիոն հոդվածում նշված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1- ին մասն ամրագրում է անձի ազատության մեջ գտնվելու կանխավարկածը , որը բացառում է ազատությունից զրկելու հարցում օրենքով հատուկ չնախատեսված որևէ վարքագիծ։

Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾ, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի ՓԱԽՈՒՍՏԸ կանխելու նպատակով (…):

Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։
Սահմանադրության 27-րդ հոդվածով են ամրագրվում այն իրավական երաշխիքները, որոնք կոչված են ապահովելու ազատությունից զրկվելու դեպքում անձի նվազագույն իրավունքների ամբողջական իրացումը, ինչպես նաև բացառելու այդ անձի նկատմամբ օրենքով արգելված վերաբերմունքի որևէ դրսևորում:

Սահմանադրությունն այս առումով հստակ ամրագրել է այն իրավունքները, որոնք պետք է երաշխավորվեն ազատությունից զրկելու ամենասկզբնական պահից:

Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Անթույլատրելի է անձի հիմնարար իրավունքների և ազատությունների` միջազգային իրավական պահանջներին անհամաչափ և անհամատեղելի սահմանափակումը, այդ թվում` բավարար իրավական երաշխիքներ չտրամադրելով:

Այս ձերբակալություններն աչքի են ընկնում ոչ միայն այն առումով, որ խախտում են Սահմանադրության իրավակարգավորումները և խաթարում էությունը, նպաստում են հասարակությունում առանց այն էլ ստեղծված բարդ և մարդու իրավունքների տեսանկյունից նախադեպը չունեցող խախտումների իրավիճակում լարվածության մթնոլորտի ու պետական մարմինների նկատմամբ հասարակության անվստահության խորացմանը, այլև նպատակ են հետապնդում զրկել հայ ազգին պայքարի ունակ մարդկանցից, կոտրելու Հայաստանի ողնաշարն ու կամքը։

Հ.Գ. Թող ոչ մի թուրքահպատակ դուրսպրծուկ չմտածի, որ խուսափելու է իր բաժին պատաասխանատվությունից»: