«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունեցիների երեկվա ինքնաբուխ պահվածքը, ըստ իշխանությունների, ուղղորդված էր ՀՀԿ-ականների եւ իրենց մյուս «թշնամիների»՝ Սյունիքի համայնքապետերի եւ մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետի կողմից, ով նախկին ՀՀԿ-ական է, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ։

Ըստ իշխանական տրամաբանության, քաղաքապետ Մխիթար Զաքարյանը գիշերը հայհոյանքների ու վիրավորանքների ցանկը նախ իր նախկին կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ է համաձայնեցրել, ապա՝ նոր կուսակցության հետ եւ վաղ առավոտյան բաժանել է սյունեցիներին, որ նրանք նախշեն գաղտագողի Սյունիք ժամանած Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում