Երեկ կառավարական ամառանոցների մոտ իրականացվող ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 5 անձ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիների նկատմամբ կազմվել է արձանագրություն, վերջիններս ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քաղաքացիները շրջափակել են կառավարական առանձնատան մուտքերը։ Նրանք ակցիա են իրականացնում՝ փորձելով Փաշինյանին դիմավորել այնպես, ինչպես սյունեցիները դիմավորեցին վերջինիս՝ Սյունիքում։