Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել․

«Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ դրանցից շատ ունի` չծառայած է, թուլամորթ, անհայրենիք, հող հանձնող, մարդկանց հողին հանձնող:

Երբ ձեր հոգու նուրբ լարերը հուզվում են շուռնուխցիների բառամթերքից, միացրե՛ք 2018-ի վիդեոները, դագաղները, հայհոյանքները ու վայելեք: Եթե դա էլ չի բավարարում, 2020-ի պատերազմի ստերը հիշեք, 7000 զոհերին հիշեք ու նայեք մարդկանց՝ իրենց տները վառելու վիդեոները: Նրանից մեկին են տեղական սաֆարովները հիվանդ վիճակում շղթայել բերել:

Հետո այլևս բան մի՛ նայեք, պատկերացրեք, որ դա ձեր ու ձեր հարազատների հետ է կատարվում: Պատկերացրի՞ք: Դե հիմա ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը կապիտուլյանտի, իր ցեղի ու իր խուլիգան պատգամավորների մասին:

Հ. Գ. Իրավապահ համակարգի թուրքերը կարող են բռնի կերպով ծնկի բերել իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղերքին, բայց փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է»: