Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2018 թվականի հեղափոխության հետևորդների հիասթափությանն ու Նիկոլ Փաշինյանի՝ դրանից օգտվելու հնարավորությանը: Գրառումը՝ ստորև․

«2018 թվականի հեղափոխությունը, անկասկած, մտածել էին սրիկաները, սակայն իրականացրել են ռոմանիկները: Եթե ուշադիր նայենք, ապա Նիկոլից և նրա նեղ շրջանակից, նրան միացած «դրամաշնորհ ուտողներից» բացի, պղտոր ջրում ձուկ և ֆլորայի ու ֆաունայի այլ ներկայացուցիչներ որսալու սիրահարների մեծամասնութուն կհայտնաբերենք: Մեծամասնություն, որը դժգոհ էր կեղծ ժողովրդավարությունից և հույս ուներ ձերբազատվել այդ «կեղծ» նախդիրից և ապրել ճիշտ, պիտանի ժողովրդավարության մեջ: Մեծամասնություն, որը հավատացել էր միֆերին և կեղծ գիտական մանտրաներին: Մեծամասնութուն, որին խաբելու ուղղությամբ աշխատում էր այն ժամանակվա ընդդիմության ստի ողջ արդյունաբերությունը:

Հասկանում եմ հեղափոխության անկեղծ հետևորդների ապատիան: Ձերբազատվելով կեղծ ժողովրդավարությունից՝ նրանք իրենք, առանց դա նկատելու, երկիրը բերեցին կեղծ բռնապետության: Արժեքներից հիասթափվելը միշտ ցավալի է եղել, իսկ ժամանակակից մարդու համար, որը սովոր է ինքնարտահայտման, որը տիրապետում է իրական և թվային ընկերների լայն շրջանակի, կրկնակի ցավալի է:

Ես մշտապես խոսակցություններ եմ լսում արտագաղթի մասին և հասկանում եմ, որ դա ևս բնական է: Արտագաղթի հետ կապված դժբախտությունն ահա թե ինչում է. մարդիկ, որոնք հուսախաբ են եղել և պատրաստ են շնորհակալություն հայտնել թեկուզ մտադրության համար, մեկ քայլի վրա են գտնվում նրանից, որ կեղծ բռնապետությունը ձերբազատվի «կեղծ» նախդիրից:

Ամենաողբերգականն այն է, որ կրկին նրանց օգնությամբ: Սակայն այս անգամ Նիկոլը և նրա ավազակախումբը կօգտագործեն ոչ թե նրանց գործողությունները, այլ նրանց անգործությունը և ապատիան: Իսկ նրանց հեռանալը վերջնականապես կազատի նրա ձեռքները:

Ամենից հեշտն այս պահին 3 տարի առաջ իրենց բարոյական գերազանցության մասին հիշեցնելն ու չարախնդալն է: Սակայն դա ճիշտ չէ, վախենամ, անգամ, որ հակաարդյունավետ է:

Ինձ թվում է` ավելի մարդկային է խնդրել նրանց մտածել: Տեսնել, թե ինչպես են ոստիկանները ծնկի բերում մի մարդու, որը հրդեհել է իր տունը, որպեսզի այն չհասնի ադրբեջանցիներին: Ինչպես են Մուամմար Փաշինյանի պահանջով հետապնդում անհնազանդ Գորիսի և Մեղրիի քաղաքապետներին, որոնք, զենքները ձեռքին, պաշտպանել են իրենց հողը: Ինչպես է Հրաչյա Հակոբյանը ծաղրում բերման ենթարկվածներին` արդարացնելով նրանց ստորացումը: Այդ ամենը կատարվում է ձեր աչքի առաջ: Այդ ամենը կատարվում է ձեր լուռ համաձայնությամբ:

Ես ձեզ չեմ պատմելու ժողովրդավարության մասին, որը դուք չեք ստացել: Ես զգուշացնում եմ ձեզ այն բռնապետության մասին, որը դուք հենց հիմա կառուցում եք` լուռ հետևելով այս ամբողջ ֆարսին: