Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հարցով բանաձեւ է ընդունել: Այս մասին ասվում է բանաձեւի տեքստում, որը հավանություն է ստացել Ստրասբուրգում գարնանային նստաշրջանում:

Բանաձեւի օգտին քվեարկել է 105 պատգամավոր, դեմ՝ 26-ը: Եվս 11-ը ձեռնպահ է մնացել: