Դատախազության շենքի մոտից Այս պահի դրությամբ ոստիկանության բաժանմունք է բերման ենթարկվել 14 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաեւ Յուրի Խաչատուրովի որդին՝ պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն սյունեցիների։ Իրավիճակը դատախազության շենքի մոտ բավականին լարված է, քաղաքացիները փորձել են մուտք գործել դատախազության շենք, ինչը ոստիկանները թույլ չեն տվել, նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել։

Քաղաքացիները շենքի ուղղությամբ հավկիթներ են նետել։