Կառավարությունը հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին: Ինչպես նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, «նախատեսվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի լրացուցիչ 10 մլրդ դրամի հատկացում Արցախին՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական ու իրավաբանական անձանց աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրելու համար»: