Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։

Անհայտ անձինք գիշերը մտել են բնակարաններ և առանց որևէ բացատրության առևանգել։ Ապօրինի ձեռբակալությունների մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։