Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։

«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար», — ասել է Զախարովան։