Փաշինյանի հանձնարարությունից հետո հարուցվել է քրեական գործ՝ իր  դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Այս մասին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է մարզի դատախազը։

Նշենք, որ մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՔԿ-ից և դատախազությունից հաշվետվություն է պահանջել՝ Սյունիքում այսօր տեղի ունեցած ակցիաների  վերաբերյալ հարուցված քրեական գործերով։

«ՔԿ ներկայացուցիչն այստե՞ղ է, ինչ գործողություններ եք արել»,- հայտարարեց Փաշինյանը, ինչին ի պատասխան ՔԿ ներկայացուցիչը հայտնեց, որ  դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Դատախազն էլ պարզաբանեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝  ՀՀ քրդատօրենսգրքի 180-181-րդ հոդվածներով ընթացքը որոշելու, այս պահի դրությամբ արդեն հարուցված է քրեական գործ, որը կուղարկվի ՔԿ։

Նկատենք, դատախազության մարմիններն ու քննչականը համարվում են անկախ, իսկ նրանց գործունեությանը միջամտելը՝ քրեորեն հետապնդելի արարք։ Այպիսով՝ փաստացի հիմնավորվում է, որ Փաշինյանը ոչ միայն չարաշահելը իր լիազորությունները, այլեւ միջամտում է դատախազաքննչական մարմինների աշխատանքին՝ իրեն ընդդիմախոսներին լռեցնելու համար։  քաղաքական հետապնդում։