Նիկոլ Փաշինյանը շրջանցել է կառավարական առանձնատան գլխավոր մուտքը եւ այլ մուտքով տուն է հասել: Այս մասին կառավարական առանձնատան մոտ ակցիայի վայրից հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը դիմեց նաեւ ոստիկաններին` ասելով, որ  պաշտպանում են ի մարդու, ով ոտնատակ է տվել հայի ամենակարեւոր ձգտումներից մեկը:

«Նա մուտք է գործել շուռնուխցու տուն առանց այդ մարդկանց համաձայնության, հիշեք ինչ սրրբություն է ոտնատակ տվել այդ մարդը, որին դուք պաշտպանում եք: Վստահ կասեմ, որ նա ամեն  օր է այսպես տեղաշարժվելու»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները կառավարական առնաձնատան մուտքի մոտ թողեցին իրենց հետ բերած հավկիթները, որոնք պետք է շպրտեին Փաշինյանի  ավտոշարասյան ուղղությամբ:

«Այս հավկիթները բերել էինք այլ բանի համար, բայց թող մնան այստեղ` որպես հիշատակ»,-ասացին նրանք:

Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Առանց  թուրքի Հայաստան»:

Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել: