Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի այսօրվա հայտարարությունը գալիս է հաստատելու և փաստելու այն, ինչ ասում էինք վերջին ամիսներին։
Նոր պատերազմ լինելու է և դրա արդյունքում կարող ենք կորցնել Սյունիքը։
հաստատ կկորցնենք, եթե իրերի վիճակը պահենք նույնը` ինչ այսօր է։

Կփրկենք, եթե կտրուկ, շատ կտրուկ քայլեր և փոփոխություններ կատարենք։ Մասնավորապես` ազատվենք դավաճանից և արտաքին քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք։
Այլ ելք չունենք։
Պատերազմ լինելու է»։