Նիկոլին ուղեկցող, Նիկոլի պաշտպանությունն իրականացնող իրավապահներն ու կառույցները գիտակցում ե՞ն, որ այս համատարած հահոյանքի, անեծքի տակ միայն իրենք չեն մտնում՝ դա սերնդից սերունդ փոխանցվող իրադարձություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Փողը, դիրքը, պաշտոնը սրանցից յուրաքանչյուրի մոտ «Աստվածային բարիք է», սրանց համար ոչ հայրենիք կա, ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն։

Մեր երկրում ուսադիր և համազգեստ կրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է հայրենիքը, հողը, ընտանիքը և գիտակցում են, թե ինչ է նշանակում «ծառայում եմ հայրենիքիս» սրբազան կարգախոսը»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին Ագարակ եւ Մեղրի քաղաքներից հետո այցելել է մարզկենտրոն Կապան: Այստեղ քաղաքի բնակիչները հավաքվել են եւ իրենց բողոքը հայտնել Փաշինյանի այցի կապակցությամբ: Նրանք հայհոյանքներ են հնչեցրել վարչապետի հասցեին ու վանկարկել. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։