Կապանում Նիկոլ Փաշինյանին կրկին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով «դիմավորեցին»։ Մարզպետարան մտնելուց առաջ քաղաքացիներից մեկը մոտեցավ՝ փորձելով հարց ուղղել, սակայն Փաշինյանը հրաժարվեց հարցին պատասխանել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելել է երեկ, եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչներից մի քանիսի տներ: Սյունեցիները ակցիա են կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պահանջում են, որպեսզի հեռանան Սյունիքից: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան, որտեղ սյունեցիները ևս փակել էին ճանապարհը և չէին պատրաստվում թույլ տալ վերջինիս՝ մուտք գործել քաղաք, Փաշինյանն այդպես էլ մուտք չի գործել՝ վերադառնալով մարզպետարան։