Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում էր։

Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային ժողով է եկել պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքները ավելացնող նախագծի քննարկման համար․

«Խնդրել եմ, որ առաջիկա քառօրյա նիստերից մեկի օրակարգում այդ նախագիծն ընդգրկվի, այսօր մեր դատավոր գործընկերները գնում են թոշակի, և օրենսդրական կարգավորում չկա փաստորեն»,-ասաց Ջհանգիրյանը։

ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքի, իր՝ ԲԴԽ նախագահ դառնալու վերաբերյալ հարցերին Ջհանգիրյանը չպատասխանեց։

Դիտարկմանը, թե իրեն մեղադրում են, որ ԲԴԽ է գնացել դատավորներին  պատասխանատվության ենթարկելու համար, Ջհանգիրյանն արձագանքեց․

«Ինձ շատ բաներում են մեղադրել, ես այդ վշտին դիմանում եմ»։