ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելությանը և այցի շրջանակում մարզում իրականացվելիք բողոքի ակցիային։

«Երբ գրքերում կարդաք հայերի արժանապատվության մասին ու ուզեք տեսնել, գնացե՛ք Սյունիք:

Իրեն անպատվողներին անվանեց «սրանք», քանզի իր համար մարդ ու «հպարտ է» միայն իրեն սիրողն ու իր հետ համաձայնը: Ինքն ատում է բոլորին, ու քանի որ ինքը մանր փոքրոգի է, գուցե փորձի վաղը տարբեր խուլիգանների միջոցով վրեժ լուծել:

Ես պատրաստ եմ անձամբ գնալ Սյունիք, լինել այդ մարդկանց կողքին և իրավական օգնություն ցուցաբերել: Վստահ եմ՝ ոչ միայն ես»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանի չհայտարարած այց է կատարել Սյունիքի մարզ։ Վարչապետն իր թիմակիցների հետ գիշերն այցելել է Շուռնուխ։ Համայնքապետը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ չի եղել Նիկոլ Փաշինյանի այցից և չի հանդիպել նրա հետ։

Նկատենք նաև, որ նախօրեին փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետերը։