ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը գնդակահարել է 16-ամյա աֆրոամերիկացի Մակաայ Բրայանտին, ինչից հետո ցուցարարները դուրս են եկել փողոց, հայտնում է տեղական 10TV հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 06: 30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 00: 30-ին) ոստիկանությունում կանչ է ստացվել, և ոստիկանը դեպքի վայր է մեկնել: Ըստ մահացածի ընտանիքի հաղորդման՝ նա զանգահարել է 911 հեռախոսահամարով՝ իր տան մոտ գտնվող աղջիկների վեճի պատճառով: Ոստիկանության ֆոտոխցիկը տեսագրել է, որ սպան կրակել է Բրայանթի վրա, երբ նա դանակով նետվել է մեկ այլ աղջկա վրա: Տուժածը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են ծայրահեղ ծանր վիճակում:

Կոլումբուսի քաղաքապետ Էնդրյու Գինտերը Twitter-ում հայտնել է, որ «երեքշաբթի օրը քաղաքում ողբերգական կերպով մահացել է մի երիտասարդ աղջիկ», բայց նա ոչ մի մանրամասն չի հայտնել: «Ես բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել և թույլ տալ, որ ետաքննությունների բյուրոն փաստեր հավաքի», — գրել է նա: