Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրում միջանցքի ստեղծման մասին» չի պարունակում սպառնալիք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևը նախօրեին տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական սպառնալիքն էր հնչեցրել Հայաստանի հասցեին, նշելով, որ եթե Երևանը «հրաժարվի տրամադրել Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, Բաքուն այն կանի ուժով»։

Ի պատասխան Ալիևի հերթական սպառնալիքի, հանդես էր եկել պատասխանով ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: