Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։

Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,- գրել է Գևորգյանը։