«Ծիծեռնակաբերդ այցելելիս քաղաքացիներին հորդորում ենք հետևել կանոններին՝ կրել դիմակներ և հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը` Կառավարությանը տված հարցազրույցում:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները կմնեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան.

Ապրիլի 23-ին, ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդում կհնչի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը». ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվի համերգ. Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: