Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․

«ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։

 

Այս մասին նա գրել է իր ինստագրամի էջում՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու կողմ չի քվեարկել հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը օրակարգ մտցնելուն»