Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8164 նոր դեպք է հաստատվել։ Համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 718 854 դեպք: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Մեկ օրում մահացել է 379 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը 106 307-ն է։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 4 343 229 պացիենտ: