Ինքնակամի գաղափարը, ապօրինի կառույցն օրինականացնելու գաղափարը ամենասխալ գաղափարն է, որը բերել է այն քաոսին, որը տիրում է Երեւանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման երկրորդ ամսում նախագիծ են ներկայացրել կառավարություն եւ խնդրել, որ այդ «չարաբաստիկ» որոշումը փոփոխել պետական եւ համայնքային հողերի վերաբերյալ դրույթները. «Այսինքն պետական եւ համայնքային հողերի վրա այլեւս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավոք սրտի, անցել է 2 տարի, այդ ուղղությամբ մենք արդյունք չունենք: Այս խնդրին մենք ամեն օր առնչվում ենք:

Եթե մարդիկ իմանան, որ ինչ էլ կառուցեն, ի վերջո, օրինականացվելու է, դա ավելի քաոտիկ շինարարության է բերելու: Այս մերժումները գոնե ինչ-որ զսպող շապիկ է ապօրինի շինարարություն անողների համար: Եկեք ֆիքսենք, որ խոսքը ապօրինի շինարարության մասին է: Երբ ասում են՝ ինքնակամ, ավելի բարի է հնչում, բայց իրականում սա ապօրինի շինարարություն է»,-ասաց Մարությանը: