Ապրիլի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ: