«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր ու գործակալ Խորխե Մեսսին ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք:

«Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան պատրաստ է առաջիկա օրերին բանակցություններ սկսել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Լապորտան դեռ վստահ է, որ արգենտինացին կմնա «Բարսելոնայում»,- գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Բարսելոնայի» հետ Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամռանը: