Սոցկայքում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են Շուշիում՝  Ղազանչեչոց եկեղեցու հարևանությամբ, քանդում բնակելի շենքը:

Սա բազմաթիվ տեսանյութերից մեկն է, թե ինչպես են ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում ամեն ինչ, ինչը հիշեցնում է հայերին ու հայկականը:

Սրան զուգահեռ Հայաստանում կան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի թիմից, ովքեր շարունակում են բարձրաձայնել ադրբեջանցիների ու թուրքերի հետ բարեկամության մասին: