Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում Լոռու մարզի բնաիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած  «IZH» մակնիշի ավտոմեքենայով  Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: