«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, եւ չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում