Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության առնչությամբ։

«Նախ քվեարկության էր դրվել ոչ թե հայ գերիների հարցը՝ առանձին, այլ օրակարգն ամբողջությամբ, ներառյալ՝ ընդգծված հակառուսական հարցեր։

Երկրորդը, ո՞ւր էր նույն ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին ու խաղաղ բնակիչներին։ Այն ժամանակ քննարկելու բան չկա՞ր։ Թե՞ Նավալնու սեզոնային գլխացավն ավելի կարևոր էր, քան ակնհայտ ագրեսիան, ջարդը, հայրենազրկումն ու հազարամյա մշակույթի բնաջնջումը։

Երրորդն էլ, արդյո՞ք ինչ-որ մեկը մտածում է, որ մեր գերիները ազատ են արձակվելու ԵԽԽՎ բանաձևի հիման վրա։ Կա՞ այդպես մտածող գեթ մեկը (սորոսականներին չեմ հաշվում — նրանք «մտածում են» այն, ինչ իրենց թելադրում են դրսից):

Կարճ ասած՝ Եվրոպական ինստիտուտներն անձամբ ինձ մոտ կորցրել են վստահությունը։ Թող կորչեն գրողի ծոցը»,- գրել է նա: