ՀՅԴ երիտթեւի ջահերով երթը կկայանա ապրիլի 23-ին, այն կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտթեւի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց, որ քաղաքական կուսակցություններին, տարբեր ուժերի եւ շարժումների պաշտոնական հրավեր չի ուղարկվել:

«Ցանկության դեպքում նրանք կարող են միանալ: Դրա համար հրավեր պետք չէ: Մեր միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար»,-նկատեց Վարդանյանը:

Նա նշեց, որ ջահերով երթին կմիանան այս կամ այն ընդդիմադիր ուժեր: