Այսօր՝ ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին: