ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են ծառայության ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին, առաջիկիկայում նախատեսվող տեսչական ստուգումներին, ամառային ամենօրյա համազգեստի կրմանն անցնելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի համար նախատեսված միջոցառումների մասին հարցերի լայն շրջանակ։

Ծառայության ղեկավարը նշել է, որ այս փուլում յուրաքանչյուրս առավել քան պետք է պատասխանատվություն ցուցաբերենք։ Համակարգի ծառայողների մի մասն ընդգրկված է որոնողափրկարարական, մի մասը թիկունքային, իսկ սակրավորները՝ ինժեներահետախուզական աշխատանքներում։ Այդքանով հանդերձ, ներքին ծառայության կարգ ու կանոնը պետք է կատարենք պատշաճ մակարդակով։