ԱԺ-ում իմքայլականներին քննադատած ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

ԱԺ-ում Արցախի Արտակարգ իրավիճակների փոխնախարարը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավորները շահարկում են գերիների խնդիրը, դրսևորում են անթույլատրելի վարք:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Բորիս Ավագյանը Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ամենամոտ մարդկանցից մեկն է: Նրանց հաճախակի կարելի է տեսնել միմյանց հետ, բացի այդ շատերը հենց նրա միջոցով են կապ պահում Մուրադովի հետ: Եվ հիմա զարմանալի է, որ Արցախում Մուրադովից շատ բան է կախված, իսկ նրա հետ հաստատապես անձնական շփում քչերը ոնեն․ ինչպես են իշխանությունները հեռացնում Ավագյանին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում