Ցավոք մենք ունենք մահաբերության ցուցանիշի աճ. Նախորդ ամիսների 1,8-ի փոխարեն ունենք 1.9 ցուցանիշ, ինչը շատ մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին  ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումների ժամանակ պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, քանի որ շփումներին զուգահեռ կմեծանա ռիսկը հիվանդության տարածման եւ կարող ենք ունենալ բավականին լուրջ դեպքեր, որոնք կարող են երեւալ գաղտնի շրջանից հետո: