«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում այսօր փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, պատասխանելով հարցեին, թե լինելով ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը` արդյոք չի՞ կարծում, որ Գասպարյանի հայտարարությունը` վարչապետի հրաժարականի պահանջելու մասին, քաղաքական էր, ինչն արգելվում է, պատասխանել է. «Կա աշխատանքից ազատելու գործընթաց, որի շրջանակներում պարունակական պատճառը կարող է դա, քննարկում են, որ դա է, բայց որևէ ձև դրա վրա ես հղում չեմ տեսնում, այսինքն` չկա գործընթաց, որ այս անձը կատարել է քաղաքական հայտարարություն:

Մենք ունենք հետևյալ կառուցակարգը` վարչապետն ասում է` ես ձեզ աշխատանքից ազատում եմ, որովհետև այդպես եմ ուզում, 2018-ին ես օրենքում գրել եմ, որ երբ ուզեմ, ձեզ կարող եմ աշխատանքից ազատել, դուք էլ չեք կարող քննարկել: Սա պարզեցված ձևով մոտավորապես իրենց պնդումն է …: Մենք ասում ենք` չի կարող իրավական երկրում լինել գործընթաց, վարչապետը չլինի, ով ուզում է` լինի, որ ասի` ես ուղղակի երբ որ ցանկանամ քեզ աշխատանքից հանեմ, հանեմ, կան պաշտոններ, որ այդպիսին են, դրանք քաղաքական պաշտոններ են»:

Հարցին` դա քաղաքական հայտարարությո՞ւն է, թե՞՝ ոչ, նա պատասխանել է. «Այդ հայտարարությունը ես ինքս որպես այդպիսին չեմ գնահատել, իր մեջ կարելի է դիտել որոշակի քաղաքական էլեմենտներ, կարելի է չդիտել որոշակի քաղաքական էլեմենտներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: