SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: