Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  շղթայական ավտովթարի հետևանքով  հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Պարզվել է՝ Nissan-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Խուդավերդյանը, Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արեգ Թամազյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 50-ամյա Վահագն Դավթյանը,  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla-ն պատկանում է Երևանի բնակիչ, «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ,  66-ամյա Սամվել Ղասաբօղլյանին, իսկ կայանված KIA-ն՝  Երևանի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանին:

Նաև պարզվել է, որ բախման հետևանքով Վ. Դավթյանը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Անի Հակոբյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Թամազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նորա Պողոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։