Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի,  2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։