«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` Գյումրի քաղաքի բնակիչներին ապրիլի 20-ին հրավիրելով հանդիպման:

«Հարգելի´գյումրեցիներ, ապրիլի 20-ին` ժամը 12:00-ին, հրավիրում եմ հանդիպման Անանիա Շիրակացու արձանի մոտ` միասին քննարկելու մեր պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները»,- գրել է Թովմասյանը: