Թուրքիան թույլատրել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրությունը։
Այդ մասին հայտնել է Կորոնավիրուսի հարցերով Թուրքիայի հանրապետության գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիպմազը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Թուրքիայում թունաբանական հետազոտություններ են անցկացվել, և «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրության թույլտվություն ենք ստացել: Թուրքիայում ռուսական պատվաստանյութի արժեքը կկազմի մոտ 10 դոլար»,-ասել է Քայիպմազը։