ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ ներխուժել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։

«Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» և մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը»,- գրել է կայքը:

Առավոտյան, ի դեպ, նույն կայքին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասել էր, որ Վարդազարյանին սպասարկող մեքենան հանձնվել է Ջհանգիրյանին, բայց աշխատասենյակը կապարակնքված է ու փակ։