«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի դեպ, պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) բարձրաստիճան սպաներից մեկն ինձ վերջերս պատմեց, որ դրա մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է հենց ՊՊԾ-ի ղեկավար կազմից:

Դա հիմնավորել են անվտանգության նկատառումներով, այն պնդմամբ, որ հնարավոր կիլերն այդ դեպքում կխուսափի իր գործն անելուց:

Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում: Երեխաներին սրանք կենդանի վահան են սարքում»: